Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ոսկե հուշամեդալ»՝ ՀԱՀ նախագահին

«Ոսկե հուշամեդալ»՝ ՀԱՀ նախագահին
17.06.2014 | 19:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ՝ Դր. Բրյուս Մ.Պողոսյանը, կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալով»: Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Դր. Բրյուս Մ. Պողոսյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ կազմակերպվել է հրաժեշտի հանդիսություն, որի ընթացքում նախարարը հանձնել է պարգևը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում դիվանագիտական կառույցների, կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ, ՀԱՀ ուսանողներ և շրջանավարտներ:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ